Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ «Արսենալ»-ի նկատմամբ, իսկ բրազիլացին դարձավ գոլի հեղինակ։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում Նեյմարը ստացել է ձայների 59%-ը՝ առաջ անցնելով Պոլ Պոգբայից (22%) և Անտուան Գրիզմանից (10%)։







































