Haberturk-ի փոխանցմամբ՝ Անկարայի փողոցներից մեկում ոստիկանի կողմից կատարված հրաձգության հետևանքով զոհվել են նրա գործընկերը և մեկ անցորդ։ Հայտնի է, որ սպանված կինն աշխատում էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում։
Նրա վրա կրակած ոստիկանը հանձնվել է իշխանություններին։ Դեպքը գրանցվել է Անկարայի կենտրոնում, որից հետո ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։












































