Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, որպեսզի ապահովի Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, նաև նշվում է, որ այդ կուսակցության հնարավոր հովանավորը Ռ. Քոչարյանն է լինելու: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը նշեց, որ առայժմ կուսակցություն ստեղծելու Օսկանյանի ցանկության մասին է խոսքը. «Կստեղծի թե չի ստեղծի, այդ կուսակցությունը կունենան որոշակի ներուժ և կկարողանա 5 տոկոսի շեմը հաղթահարել, թե ոչ, հարցեր են, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է երևան»:
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձին՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ ժամանակ առ ժամանակ լրատվական դաշտը խոսում է Ռ. Քոչարյանի վերադարձի մասին, բայց կյանքը ցույց է տվել, որ Քոչարյանը զբաղվում է իր գործով. «Նա բավարավում է վեց ամիսը մեկ քաղաքական պրոցեսների վերաբերյալ իր տեսակետները հայտարարելով»:
ԸՕ նախագծին շուրջ ընդդիմության առաջարկների վերաբերյալ Սամվել Նիկոյանը նշեց, որ ռացիոնալ առաջարկներ՝ գոլբալ առումով, որ կարող են իշխանության համար քննարկելի դառնալ շատ քիչ են. «Նրանք իրենց տեսակետները, առաջարկները, ներկայացնում են ոչ թե նոր օրենսգրքի վերաբերյալ, որը շրջանառության մեջ է դրվելու, այլ հին օրենսգրքի: Հինգ տարի առաջ նրանք ձևավորել են իրենց տեսակետները, հիմա առաջ են քաշում»: Նրա գնահատմամբ՝ կատարելության մեխանիզմներ առաջարկելու փոխարեն ընդդիմությունը կառչած է մնում հին օրենսգրքին:
Ս. Նիկոյանի խոսքով՝ իշխանությունը մեկ քայլ առաջ է անցել՝ օրինակ՝ առաջարկում է էլեկտրոնային գրանցման համակարգ ներդնել: Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը ընտրացուցակների հրապարակումից չի սարսափում, բայց ավելի կատարյալ մեթոդ է առաջարկում՝ թղթերը՝ ցուցակներն ինչու պատին փակցնել, եթե հնարավոր է այդ տվյալները էլեկտրոնային տարբերակով տրամադրել իրենց:
Մարդկային ազդեցության գործոնի ընտրական պրոցեսներում հասցնել զրոյի. ըստ Ս. Նիկոյանի սա է իշխանության ցանկությունը, իսկ ընտրացուցակների հրապարակումը, նրա խոսքով, անտրամաբանական առաջարկ է և նախնադարյան մտածողություն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































