ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ ազատ արձակելու ավելի քան 10 կալանված իրավապաշտպան ակտիվիստների։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԱՄՆ-ը ողջունում է ավելի քան 10 մարդկանց ազատ արձակման Ադրբեջանի կառավարության դրական քայը, ովքեր կալանքի տակ են եղել մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի կամ հիմնարար ազատությունների իրականացման փորձերի համար»,- հայտարարել է Կիրբին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ հավելյալ դրական քայլերի վրա և կոչ է անում ազատ արձակել այլ բանտարկյալների, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, բանտում են պահվում համանման մեղադրանքներով։








































