Թխկենու օշարակն ուղեղի բջիջները պաշտպանում է վտանգավոր սպիտակուցներից, որոնք առաջացնում են հիշողության վատթարացում: Բացի այդ, օշարակը պարունակում է շատ հակաօքսիդիչներ: Առաջ բժիշկներն ասում էին, որ նա նվազեցնում է քաղցկեղի ռիսկը, իսկ այժմ դրան ավելացրել են նաև Ալցգեյմերի հիվանդությունը, հայտնում է rosbalt.ru-ն:
Օշարակը կանխում է երկու տիպի սպիտակուցների սխալ միացումը: Եթե դրանք ուղեղում միանում են, ապա առաջացնում են վտանգավոր գոյացումներ: Բացի այդ, այն պաշտպանում է ուղեղի իմունային բջիջներն այդպիսի սպիտակուցներից, հայտնել են խնդիրն ուսումնասիրող ամերիկացի գիտնականները:








































