«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆերնանդոն իր նախկին ակումբի՝ «Պորտու»-ի և «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում է:
Ակնկալվում է, որ 28-ամյա կիսապաշտպանը կհեռանա ակումբից, երբ «Սիթի»-ում աշխատանքի անցնի Խոսեպ Գվարդիոլան:
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վաղուց է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով, ով կարող է հզորացնել իր թիմի կիսապաշտպանության գիծը:
Ֆերնանդոյի տրանսֆերի արժեքը 16 մլն եվրո է գնահատվում:










































