«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է իր թիմի` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարելու և մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելու մասին:
««Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել իր պատմության մեջ առաջին անգամ: Անչափ ուրախ եմ:
Նախորդ երկու տարիներին դուրս էինք մնում` «Բարսելոնա»-ի հետ դիմակայելուց հետո: Կատալոնացիները բարդ մրցակից են և միշտ տիտղոսի գլխավոր հավակնորդ են: Սակայն եթե ուզում ես առաջ անցնել, պետք է դիմակայես Եվրոպայի լավագույն թիմերին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ագուերոյի խոսքերը:







































