Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է իր ապագային վերաբերող ծրագրերի մասին:
«Շատ եմ մտածում ապագայիս մասին: Երբեմն դա անհրաժեշտ է: Պետք է հասկանամ, թե ինչ եմ դեռ ունակ: Ավստրալիայում և ԱՄՆ-ում ֆուտբոլը շատ արագ է զարգանում: Կարիերաս շարունակելու համար լավ տարբերակներ ունեմ: Բայց դեռ լավ մարզավիճակում եմ և ցանկանում եմ ևս մի քանի տարի անցկացնել Եվրոպայում:
28 տարեկան եմ: Լավ տարիք է ֆուտբոլիստի համար: Շատ բանի միջով եմ անցել, բայց դեռ երիտասարդ եմ: Կարծում եմ` կարիերաս ավարտելուց հետ կյանքս կշարունակեմ կապել ֆուտբոլի հետ»,- թուրինյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Խեդիրայի խոսքերը:







































