Եգիպտոսը շատ շահագրգռված է իր հանգստավայրերում զբոսաշրջային հոսքի վերականգնմամբ, քանի որ զբոսաշրջության ոլորտն ապահովում էր մոտ 16 մլն քաղաքացիների: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրին՝ գրում է RIA Novosti-ն:
«Ոչ միայն ռուս քաղաքացիներն են տուժել այդ ահաբեկչական ակտից, եգիպտացիները ևս տուժել են: Մեզ մոտ զբոսաշրջության ոլորտում զբաղված է Եգիպտոսի ավելի քան 4 մլն քաղաքացի: Եթե այդ 4 միլիոնին գումարենք իրենց ընտանիքները, կստացվի, որ Եգիպտոսի մոտ 16 մլն քաղաքացիներ տուժել են այդ ահաբեկչական ակտից»,- հայտարարել է Շուքրին՝ նկատի ունենալով A321 ինքնաթիռի պայթյունը:
«Մենք շատ շահագրգռված ենք մեր հյուրերի անվտանգության լիարժեք ապահովմամբ»,- վստահեցրել է նա:







































