Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ակումբի զարգացման գործում իր դերակատարության մասին: Ֆրանսիացի մասնագետը գլխավորում է «Արսենալ»-ը վերջին 20 տարիների ընթացքում:
««Արսենալ»-ը կառուցել եմ առանց փողի և առանց որևէ օգնության: Դա ծանր աշխատանք էր: Եթե համեմատենք ակումբի վիճակն այն ժամանակ, երբ ես գլխավորեցի այն, և այսօր, ապա ակնհայտ է, որ «զինագործներ»-ը մեծ առաջընթաց են գրանցել:
Այժմ ես անգամ ավելի շատ եմ մոտիվացված, քան աշխատանքիս առաջին օրը: Ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում: Ակումբը պետք է շարունակի զարգանալ և առաջ գնալ»,- Mirror-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:







































