Ավստրալիայի բնակիչ Ջեքսոն Օ’Դեհերթին հրապարակել է տեսանյութ, որում երևում է տնային օձի հետ անցկացրած իր օրը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հոլովակում երևում է, թե տղամարդն ինչպես է արթնանում, լոգանք ընդունում, զբոսնում, պաղպաղակ ուտում իր օձի հետ:
Ավստրալացին տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ «Երբ քո լավագույն ընկերը տնային օձն է» մակագրությամբ:
Երկու օրում տեսանյութը դիտել են ավելի քան 78 հազար անգամ:










































