Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթևեկելու վճարը՝ կապված անբարենպաստ էկոլոգիական վիճակի հետ, որը ստիպում է սահմանափակումներ մտցնել անձնական ավտոմեքենաների օգտագործման վրա: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մեխիկոյում տրանսպորտի նախարարությանը:
Երեքշաբթի կեսօրից մետրոն, մերձքաղաքային էլեկտրագնացքներն ու հատուկ մետրոբուսները, ինչպես նաև տրոյլեբուսները քաղաքի բնակիչների ու հյուրերի համար դարձել են անվճար:








































