Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Դենիս Լոուն խոսել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ռունին ռմբարկու է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի նրա կարիքը: Երբ նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «կարմիր սատանաներ»-ի մարզաշապիկով, ասացի, որ նա ի զորու է շրջանցել յուրաքանչյուր հարձակվողի ցուցանիշ:
Որպես հարձակվող, նա ունի իր թիմակիցների կարիքը: Նախկինում ինձ համար ավելի հեշտ է եղել, քանի որ հանդես եմ եկել Բոբի Չարլթոնի և Ջորջ Բեսթի հետ»,- հայտարարել է Դենիս Լոուն:









































