ԱՄՆ-ն և Կուբան վերականգնում են ուղիղ փոստային հաղորդակցությունը։ TASS գործակալության փոխանցմամբ՝ մարտի 16-ին կիրականացվի փոստային առաքման առաջին չվերթը։
50 տարվա բացակայությունից հետո փոստային հաղորդակցությունը վերադառնում է աշխատանքի նորմալ գրաֆիկ։
Նշվում է նաև, որ արտասահմանյան ակտիվների վերահսկման և առևտրի հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարության դեպատամենտները հայտարարել են Կուբային վերաբերող ակտիվների դրույթում էական փոփոխությունների մասին, որոնք թույլ կտան կանոնավոր ավիահաղորդակցություն ԱՄՆ-ի և Կուբայի միջև՝ ասվում է նախարարության հաղորդագրությունում։
«Այդ փոփոխությունները զգալիորեն կբարձրացնեն Կուբա ուղևորվելու ԱՄՆ քաղաքացիների հնարավորությունները»,-ասվում է հաղորդագրությունում։











































