Wednesday, 08 05 2024
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է

Վրաց լեյբորիստները Բրայզային մեղադրում են Ալիևի ռեժիմի տապալման փորձ ձեռնարկելու մեջ

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային մեղադրել է Կովկասում իրավիճակը պայթեցնելու համար` նրան որակելով որպես «արկածախնդիր դեսպան»:

Կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին հայտարարել է. «Ոչ վաղ անցյալում ադրբեջանական մամուլը տեղեկատվություն տարածեց, որ Մեթյու Բրայզան Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Գիգա Բոկերիայի հետ: Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գահընկեցության հարցը:

Մեր կուսակցությունը վերլուծության է ենթարկել լրատվամիջոցներում հրապարակված նյութերը և եկել այն եզրահանգման, որ Սաակաշվիլի-Բոկերիա զույգը և նրանց նեոպահպանողական մաքքեյնական գործընկերներն իրավիճակի սրման համար վիթխարի վտանգ են ներկայացնում:

Իրավիճակն առավել բարդեցնում է այն, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը կլինի Սաակաշվիլիի հովանավոր և հեղափոխությունների մասնագետ Մեթյու Բրայզան, որը մեկ անգամ չէ, որ սրել է իրավիճակը Կովկասում:

Ելնելով այս դիտարկումներից` մենք ԱՄՆ սենատին խնդրում ենք Բրայզային չհաստատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մենք նաև դիմում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի նա իր համաձայնությունը չտա Բրայզայի նշանակմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով նրանից, որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ի դեպ, Օբաման նրան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել էր դեռևս 2010 թվականի մայիսին:

Ապա դա հաստատել էր Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, սակայն հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի (որը դարձյալ վերընտրվել է Սենատում) ջանքերով Բրայզայի թեկնածությունը քվեարկության չդրվեց Սենատի լիագումար նիստում և հանվեց օրակարգից: Այժմ Բրայզան, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն, սպասում են Սենատում իրենց թեկնածության վավերացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում