Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի զսպել զայրույթը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ խաղից հետո: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ֆրանսիացի մասնագետն անչափ դժգոհ է եղել իր սաների ցուցադրած խաղից, չնայած «արքայական ակումբ»-ը հաղթել է 2:1 հաշվով: Զիդանն այնքան է զայրացած եղել, որ հանդիպման ավարտից հետո չի շփվել ֆուտբոլիստների հետ: Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ մարզիչը նշել է, որ նման խաղով «Ռեալ»-ը ոչինչ չի նվաճի:
Հիշեցնենք՝ «արքայական ակումբ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Իսպանիայում արդեն ոչ ոք չի հավատում, որ թիմը կարող է նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը:










































