Ֆրանսիայի սպորտի նախարար Պատրիկ Կաները չի կարծում, թե «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ազգային թիմ վերադառնալ, չնայած այլևս առնչություն չունի Վալբուենային շանտաժի ենթարկելու գործի հետ:
«Կարծում եմ՝ պետք է պահպանվեն էթիկայի կանոնները: Բենզեման դեռ չի կարող Ֆրանսիայի հավաքական վերադառնալ, քանի որ կատարված չեն դրա համար անհրաժեշտ պայմանները:
Բնականաբար, մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել լացագույն ֆուտբոլիստներին և այդ առումով նրա կարծիքը կարևոր է: Այնուամենայնիվ, դեռ վաղ է մտածել Բենզեմայի վերադարձի մասին»,- BBC Sport-ը մեջբերում է Կաների խոսքերը:







































