ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Շառլոտ (Հյուսիսային Կարոլինա) քաղաքում իր կողմնակիցների առաջ, խոստացել է լուծել զինված բռնության խնդիրը, ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր էկոլոգիապես մաքուր էներգայի աղբյուրների զարգացման հաշվին և շարունակել ներկայիս նախագահի կուրսը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նրա կարծիքով՝ նախագահական ընտրարշավում առկա է հոռետեսության մթնոլորտ։ Սակայն նրա խոսքով՝ մարդիկ պետք է ավելի լավ ապագա պատկերացնեն իրենց երեխաների համար, և դա կդառնա առաջին քայլը դեպի դրական փոփոխություններ։








































