Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ողջունում են ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից և հայտնում են, որ դա կնպաստի երկրում խաղաղ գործընթացին, հայտնում է Reuters-ը:
«Եթե զորքերի դուրս բերման մոտեցումները լուրջ լինեն, դա բանակցություններին կհաղորդի լրացուցիչ խթան»,- հայտնել է Սիրիայի ընդդիմադիր Բարձրագույն բանակցային կոմիտեի նախագահ Սալիմ ալ-Մուսլաթը:
«Եթե դա լուրջ քայլ է, ապա դա կդառնա Ասադի ռեժինի ճնշման աղբյուր, քանի որ ռուսական աջակցությունը երկարացնում էր ռեժիմի կյանքը: Այժմ իրադրությունը նշանակալիորեն կփոխվի»,- ասել է Ալ-Մուսլաթը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մարտի 15-ից սկսած ռուսական ուժերի հիմնական մասը դուրս բերել Սիրիայից:










































