ԵՄ երկրները Իրանի դեմ պատժամիջոցներ չեն առաջարկել բալիստիկ հրթիռների փորձարկման պատճառով: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է tass.ru-ն:
Մոգերինին նաև նշել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը չի խախտում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: «Դա, մեր կարծիքով, համաձայնագրի խախտում չէ»,- ասել նա՝ ցույց տալով, որ ԵՄ-ն Իրանից սպասում է իր պարտավորությունների ամբողջական կատարում:











































