Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ իտալական դատարանի որոշմամբ այսուհետ Իտալիայում հանցանք է որակվել ավտոմեքենայից հնչող բարձր երաժշտությունը։
Հռոմի Գերագույն դատարանը հաստատել է այդ հարցում Մեսինա քաղաքի (Սիցիլիա) երիտասարդ բնակչի հանդեպ ավելի ցածր ատյանի կայացրած որոշումը, որին ոստիկանությունը ձերբակալել է ավտոմեքենայից հնչող խլացնող երաժշտության համար։
Ավելի ուշ պարզվել է, որ իտալացին իր ավտոմեքենայում տեղադրել է ավտոստերեո համակարգ՝ 3 ուժեղացուցիչով, որոնցից մեկի հզորությունը կազմել է 1500 վատտ, իսկ մնացյալ երկուսինը՝ 200-ական վատտ։
Դատարանը վճռել է, որ երիտասարդը խախտել է ՔՕ 659-րդ հոդվածը՝ խաթարելով հասարակական անդորրը և նրան տուգանել է 300 եվրոյով, ինչպես նաև պարտավորեցրել է վճարել դատական ծախսերը՝ 1000 եվրո։ Ավտոմեքենայում իտալացու տեղադրած ստերեո համակարգն առգրավվել է։









































