Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչի հայտարարությանը, թե Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարն ահաբեկչություն է եղել, անհիմն է և ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Դա անհիմն հայտարարություն է, որն իր ներքո ոչ մի բան չունի»,- ասել է նա՝ նշելով, որ իրենք անձամբ, այդ թվում՝ հրապարակային հարթության վրա, հնարավորություն են ունեցել ծանոթանալու այդ սոսկալի ողբերգության հանգամանքներին»,- նշել է Պեսկովը։
Մացերևիչն ասել էր. «Սմոլենսկի վթարից հետո մենք կարող ենք ասել, որ Լեհաստանը դարձել է ահաբեկչության առաջին զոհը ժամանակակից հակամատության շրջանակում, որը խաղարկվում է մեր աչքի առաջ»։








































