Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Խաղասեղանին դրված է մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը. բաց նամակ Սերժ Սարգսյանին և Էդուարդո Էռնեկյանին

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և արգենտինահայ գործարար պարոն Էդուարդո Էռնեկյանին:

Մենք` Հայաստանի ճարտարապետներս ու մտավորականության ներկայացուցիչներս, օրերս տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013-ի դեկտեմբերի 26-ի նիստում վավերացրած որոշումը, որով հաստատվել էր Երևանի “Զվարթնոց” օդանավակայանի հեռանկարային զարգացման աղմկահարույց ծրագիրը, ի հեճուկս հանրային ու մասնագիտական բազմաթիվ բողոքարկումների և ուղղորդվելով օդանավակայանի շինության իբր համատարած վթարայնության ու սեյսմաանկայունության փորձագիտական ուռՃացված եզրակածություններով, 2015- ի տարեվերջին պաշտոնապես թույլատրել է Երևանի “Զվարթնոց” օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ հացկատակի ջանասիրությամբ ու պաշտոնապես սուն թվականի փետրվարի 26-ին արդեն իսկ հայտարարել է քանդման աշխատանքների իրականացման մրցույթ, ձեռքի տակ չունենալով օդանավակայանի ընդարձակման քննարկված և հաստատված պատշաճ նախագիծ:

Որպես ազգային մշակույթի պահպանման ու զարգացման ջատագովներ, հերթական անգամ բարձրաձայնում ենք դասական այն դրույթը, որ ազգային մշակույթի, այն էլ միջազգային ճանաչման արժանացած ճարտարապետական հորինվածքների աղավաղումը, ուր մնաց՝ քանդումն ու վերացումը՝ ոչ այլ ինչ է, քան ազգային արժանապատվության նսեմացում: Նորից ու նորից մատնանշում ենք, որ Երևանի “Զվարթնոց” օդանավակայանի 1980 -ականներին կառուցված մայր մասնաշենքը միջազգային ճանաչում ստացած ճարտարապետական կառույց է և ոչ շարքային շինություն: Հետևաբար նրա ոչնչացման բոթը չի կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից և, բնականաբար, այն բարձրաձայնվելու է նաև քաղաքական հարթակներում և ամենևին ոչ ի նպաստ մեր քաղաքակթական համբավի ու պետականության վարկանիշի:

Շուրջ երեք տարի է ինչ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման խնդիրը, դառնալով համազգային և միջազգային մտավորականության մտահոգության հարց, բոլոր հնարավոր միջոցներով ու շարունակաբար ներկայացվել է Ձեր ուշադրությանը: Համոզված ենք նաև, որ մեր այդ բողոքները, հավուր պատշաճի, վերահասցեագրվել են պատկան մարմիններին՝ մասնագիտական կողմնորոշում ձևավորելու համար: Սակայն մտահոգիչ է այն իրողությունը, որ ոչ ՀՀ մշակույթի նախարարության, ոչ ՀՀ քաղաքաշինության նախարարության, ոչ էլ Երևանի քաղաքապետարանի օրակարգային քննարկումներում մեր բողոքները երբեվիցե չընդգրկվեցին: ՀՀ Նախագահին առընթեր

Հանրային խորհուրդը միակ ատյանն էր, որ անդրադարձներ ունեցավ խնդրին, սակայն նրա կառուցողական եզրահանգումները ՀՀ կառավարության կողմից զարմանալիորեն անտեսվեցին: Արգենտինացի “Ճարտարապետներն ” էլ, սառնասրտորեն ունկնդրելով և “ըմբռնելով” հանդիպակած կողմի հորդորները, հարկ չհամարեցին բանավիճելու, առավել ևս՝ համագործակցելու հայ ճարտարապետների հետ:

Մեծարգո պարոնայք.

Երևանի Ճարտարապետության բնագավառի 20-րդ դարի երևելի հուշարձանների ոչնչացման վերջին տասը տարիների անկառավարելի ընթացքը խորը մտորումների տեղիք է տալիս: Տպավորությունն այնպիսին է, կարծես հայտնվել ենք հայատյաց արշավանքի ճիրաններում, որի հիմնական նպատակը մեր ճարտարապետության ժառանգության ոչնչացումն ու ազգային ինքնության անէացումն է: Պետական պատկան մարմիններն էլ կարծես հաշտվել ու երես են թեքել խնդրի հանգուցալուծմանը միտված որևէ քայլ կատարելուց: Եթե դա անհաղթահարելի իրողություն է ապա մեր ազգային ինքնության պահպանման հեռանկարը ավելի քան տագնապալի է:

Խաղասեղանին դրված է մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը: Կամ ուժ և կորով կդրսեվորենք ու կհեռանանք պատվով, կամ հավերժ կխարազանվենք գալիք սերունդների կողմից: Հույսով ենք Դուք դեռ ի վիճակի եք քայլեր ձեռնարկելու՝ փարատելու համար մեզ տիրող հոգեկան այդ տագնապը:

Ողջամտության ակնկալիքով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում