Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը կիսվել է Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորություններով և խոսել գոտեմարտերի մասին:
«Լավ էի սկսել գոտեմարտերս, երկու հաղթանակ տարա, սակայն պարտվեցի վրացի ըմբիշին՝ թույլ տալով սխալ, որը և պարտությանս միակ պատճառը եղավ: Չէի սպասոմ, որ նա այդպիսի հնարք կկիրառի:
Երբ ադրբեջանցի մարզիկի դեմ եմ գոտեմարտում, հաղթելուս ցանկությունը կրկնապատկվում է, բացի այդ շատ էի ցականում մեծահասակների առաջին Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել»,- նշել է Կարապետ Չալյանը:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի







































