«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպման արդյունքը (1:1) և թիմի կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերի ու Մարուան Ֆելաինիի խաղը:
«Ուրախ եմ ոչ-ոքիի համար, քանի որ սաներս թիմային ոգի ցուցադրեցին: «Լիվերպուլ»-ից կրած պարտությունը խորը հետք էր թողել, սակայն վերականգնվելու համար ընդամենը երկու օր ունեինք: Ուրախ եմ տղաների համար: Կարծում եմ՝ երկրպագուները դիտարժան խաղի ականատես դարձան:
Ինչ վերաբերում է Շվայնշտայգերին ու Ֆելաինիին, ապա նրանք գերազանց խաղ ցուցադրեցին: Երկրպագուները սուլեցին, սակայն նրանք իրենց կարծիքն ունենալու իրավունք ունեն»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վան Գալի խոսքերը:





































