Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Սիգնալ Իդունա Պարկ»-ում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին:
«Շատ տխուր եմ՝ մարզադաշտում երկրպագուի մահվան պատճառով: Իմ աղոթքներն ու մտքերը՝ նրա ընտանիքին և հիվանդանոց տեղափոխված երկրորդ երկրպագուին, ում անհապաղ ապաքինում եմ ցանկանում»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ Գերմանիայի առաջնության «Բորուսիա» – «Մայնց» հանդիպման ժամանակ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում երկու երկրպագու հոսպիտալացվել են: Նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:







































