Այսօր աշխարհում նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ «Պի» թվի միջազգային օրը (International π Day): Առաջին անգամ օր նշվել է 1988-ին՝ Սան Ֆրանցիսկոյի գիտաժողովրդական թանգարանում: Տոնը դրանից մեկ տարի առաջ մտահղացել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարի Շոուն, ով նշել է, որ գրության ամերիկյան համակարգում մարտի 14-ը՝ 3/14, համընկնում է π թվի առաջին խմբի հետ՝ π=3.14:
«Պի» թիվը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին և թվային արտահայտությամբ սկսվում է այսպես՝ 3,141592… և ունի անվերջ մաթեմատիկական շարունակություն: