Աշնանը և գարնանը ժամերի փոփոխությունը կարող է գլխուղեղում արյան զեղում առաջացնել: Ֆինլանդացի գիտնականները նախազգուշացնում են, որ ամեն տարի ժամերի առաջ և հետ տալը կարող է կաթված հրահրել, հայտնում է newsyou.info-ն: Փորձագետների տվյալներով` ժամերի փոփոխության առաջին օրերին գլխուղեղի արյունազեղմամբ հիվանդների քանակը զգալիորեն աճում է:
Ներկա պահին հետազոտողները սոցիալական փուլում են` հարցումներ են անցկացնում Եվրոպայի բնակիչների շրջանում: Ներկայումս շուրջ 78 երկիր սլաքները կփոխեն ամառային ժամանակի, ինչն արվում է էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով:







































