Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ եթե նա հեռանա կուսակցությունից և որոշի չառաջադրվել 2013 թ. ընտրություններում, ապա իր ղեկավարած կուսակցության ղեկին պետք է կանգնի էկոնոմիկայի նախարար Ջուլիո Տրեմոնտին: Այս մեկնաբանությունները Բեռլուսկոնին արել է հեռուստաշոուի ընթացքում` պատասխանելով Տրեմոնդիի գործունեության վերաբերյալ մի շարք քննադատական հարցերի:
«Եթե աջ-կենտրոնամետներին անհրաժեշտ լինի իմ անունը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, ես իհարկե չեմ գնա»,- ասել է Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Սակայն մյուս կողմից, եթե առաջադրվեն մի քանի թեկնածություններ, ապա Տրեմոնտին դրանցից առաջինը կլինի: Ես ուրախ կլինեի մնալ քաղաքականության մեջ, սակայն պատրաստ եմ նաև կենտրոնանալ կուսակցական աշխատանքի վրա` կառավարությունը փոխանցելով այլ գործիչների», ավելացրել է Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ վերջիին շրջանում Իտալիայի վարչապետը ներգրավված է մի շարք սկանդալային պատմությունների մեջ: Անչափահասների հետ սեռական հարաբերությունների և բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի գործերով դատավարություններ են ընթանում, որոնցում առկա է նաև Բեռլուսկոնին: