Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի հանդուրժի Մուհամմեդ մարգարեի հետ կապված սրբավայրերի դեմ ահաբեկչական սպառնալիքները՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում դրանք։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով Իրան-իրաքյան պատերազմում (1980-1988 թվականներ) ընկածների հիշատակի օրվան նվիրված կոնգրեսում:
«Անկասկած է, որ Իրանը դիմակայելու է Ահլ ալ-Բեյթ սրբավայրի դեմ ահաբեկիչների ագրեսիան՝ լինի դա Իրաքում, Սիրիայում ու այլ վայրերում։ Երկրի երիտասարդությունը պաշտպանելու է Իրանը, իսլամի հողն ու այդ սրբավայրերը՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք»,- ասել է Ռուհանին։
Նա նաև ընդգծել է, որ ահաբեկիչների կողմից իսլամական սրբավայրերին սպառնալը «կարմիր գիծ» է Իրանի համար, որը նա թույլ չի տա, որ հատեն ծայրահեղականները։











































