Գերմանական Handelsblatt թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ԵՄ-ը օգնության հարցով դիմել է Թուրքիային՝ փախստականների ճգնաժամը լուծելու համար, նրա մոտ չի մնացել ազատության ընտրություն, այժմ նա հարկադրված կլինի պասիվ հետևել այն ամենին, թե ինչպես է Անկարան վճռում իր ճակատագիրը։
Թերթն ընդգծում է, որ Անկարան դա անելու համար ոչ քիչ պահանջներ է ներկայացրել Բրյուսելին. դրամական փոխհատուցումից բացի, դրանք առնչվում են ոչ վիզային ռեժիմին, իսկ հեռանկարում՝ նաև ԵՄ-ին անդամակցելուն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հստակ հասկացրել է, որ եթե Եվրոպան չկատարի իր պայմանները, ապա կանի ամեն ինչ, որպեսզի իրավիճակը դառնա էլ ավելի վատ։ Էրդողանը քանիցս սպառնացել է մեծացնել Եվրոպա փախստականների հոսքը՝ նրանցով լեցուն ավտոբուսներ ուղարկելով դեպի ԵՄ-ի սահման։
Բրյուսելն արդեն չի կարող ուղղել իր սխալը, բայց նա առնվազն պետք է դասեր քաղի դրանից։ Եվրոպան պետք է ամբողջովին բացառի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը և այլևս երբեք հույսեր չկապի նրա օգնության հետ։











































