Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հերքել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը: Goal.com-ի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը հիմարություն է համարել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:
««Ռեալ» տեղափոխությունս մասին լուրը հիմարություն է, սակայն մամուլը սիրում է նման լուրեր հորինել: Բացառապես կենտրոնացած եմ «Բորուսիա»-ում ելույթներիս վրա: Ես «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ եմ, իսկ մնացածը նշանակություն չունի»,- հայտարարել է գաբոնցի հարձակվողը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալ»-ը բանակցություններ է սկսել Օբամեյանգի տրանսֆերը ձեռք բերելու հարցով և պատրաստ է այս ֆուտբոլիստի տեղափոխության համար 100 միլիոն եվրո վճարել:









































