Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքից հետո 32 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ Թրամփը ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել իր ելույթը՝ հակառակորդների խմբի աղաղակների պատճառով։
Թրամփն անձամբ հեգնանքով երախտագիտություն է հայտնել ցուցարարներին՝ իր հանրահավաքին տոնական մթնոլորտ հաղորդելու համար, սակայն միաժամանակ նրանց վարքն ամոթալի է անվանել։








































