Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին, հետաքրքրել է կատալոնական «Բարսելոնա»-ին, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ դանիացին «կապտանռնագույններ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է: Ֆուտբոլիստը ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Գերմանիայում:
Ավելի վաղ գերմանական ակումբի ղեկավարությունը նշել էր, որ կփորձի թիմում պահել Կրիստենսենին:







































