Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն վստահեցնում է, որ թիմը պատրաստ է մրցակցել ցանկացած հակառակորդի դեմ:
«Երջանիկ եմ, որ մենք հասանք մեր նպատակին, որը կայանում էր Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարելու մեջ:
Մեր ապագա մրցակցի անունը նշանակություն չունի: Չեմպիոնների լիգայում դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Իհարկե, մրցաշարի հաջորդ փուլերում մենք ավելի հզոր մրցակիցներ կունենանք, բայց թիմը պատրաստ է դրան»,- Goal-ը մեջբերում է պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը:







































