Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է ավելի ակտիվորեն անցկացնել միջուկային փորձարկումներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին։
Փորձարկումները, ինչպես ասվում է Կիմ Չեն Ինի հանձնարարականում, կոչված են գնահատելու երկրում ստեղծված միջուկային մարտագլխիկների կործանարար ունակությունը։
Առաջնորդը հայտնել է նաև միջուկային լիցքի փոխադրման նոր միջոցների մշակման անհրաժեշտության մասին։ «Հյուսիսային Կորեան պետք է պատրաստ լինի միջուկային զենքով հարձակվելու հակառակորդի վրա ցամաքում, օդում, ծովում և ջրի տակ»,- ասել է Կիմ Չեն Ինը։











































