Մարտի 10-ի երեկոյան Փարիզում փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ է վիրավորվել, հաղորդում է BFMTV-ն:
Նշվում է, որ մի քանի կրակոց է տեղի ունեցել Բաստիլի ճեմուղում` տեղի ժամանակով մոտ 18:00-ին:
Ներկա պահին ոստիկանությունն ամենահավանական տարբերակ է համարում փոխհրաձգությունը: Այնուամենայնիվ, դրա պատճառներն ու հանգամանքները դեռևս չեն նշվում:











































