Ֆրանսիայում կինը ձերբակալվել է Փարիզի Շարլ-դը-Գոլ օդանավակայան ժամանելուց հետո, երբ փորձել է երեխային թաքցնել ձեռքի համար նախատեսված ուղեբեռում Ստամբուլից թռիչքի ժամանակ: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով Air France-ի հայտարարությանը:
Կնոջ ով լինելը ներկա պահին չի բարձրաձայնվում, սակայն որոշ ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Հայիթիից աղջնակի որդեգրման գործընթացում է գտնվել:
Աղջնակի տարիքը, ում փորձել են տեղափոխել առանց տոմսի, մոտ 2-4 է: Ուղևորները երեխայի մասին հայտնել են անձնակազմին, երբ տեսել են կնոջ պայուսակներից մեկից դուրս եկող աղջնակին:









































