Նովրուզի տոնի կապակցությամբ ղազախ դիզայներները ներկայացրել են էմոձիների նոր հավաքածու ավանդական տոնական ատրիբուտներով: Էմոձիների պատկերները հրապարակվել են Rocket Firm գործակալության Facebook-ի էջում:
«Մենք ծրագրում են էմոձիների հավաքածուն թողարկել ապրիլի կեսերին` iOS-ի և այլ հարթակների համար ստեղնաշարի տեսքով կամ էլ Telegram-ի համար սթիքերների տեսքով: Սակայն, տոնից առաջ որոշեցինք ներկայացնել անոնսը, նման տոնական իլուստրացիաների տեսքով»,- ասել է ստուդիայի ստեղծագործական գծով տնօրեն Օլեգ Կաչալինը:
Հավաքածուում կարելի է գտնել բեշբարմակի, յուրտի և ղազախների այլ ավանդական ատրիբուտների տեսքով էմոձիներ:











































