Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Անապայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցի 8 բռնցքամարտիկով:
«Այս մրցաշարը բավականին բարդ է: Այն «աշխարհի փոքր առաջնություն» է: Անապայի մրցաշարին մասնակցում են այնպիսի հավաքականներ, ինչպիսինն են Կուբայի, Ռուսաստանի, Ղազախստանի թիմերը: Նրանք վերջին տարիների հիմնական ֆավորիտներն են: Մենք հավաքել ենք ուժեղագույններին:
Եվրոպայի առաջնությունից առաջ փորձելու ևս մեկ առիթ է: Նախորդ տարի և ավելի վաղ, մեր մարզիկները մրցանակակիրներ են եղել: Անապայի մրցաշարին ուժեղ թիմեր են մասնակցում, մեզ համար հեշտ չի լինելու»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի խոսքերը:
Մրցաշարին կմասնակցեն՝ 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը, 56 կգ Սամվել Սողոմոնյանն ու Վահե Բադալյանը, 60 կգ Արման Անտոնյանը, 64 կգ Կորյուն Աստոյանը, 69 կգ Գուրգեն Մադոյանը, 75 կգ Վան Մելքումյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Անապայի մրցաշարը մեկնարկում է մարտի 11-ին և կեզրափակվի մարտի 16-ին:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի








































