Գրող Ջորջ Մարտինը, որի վեպերի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը, իր մահվան մասին լուրերը «մեծապես չափազանցված» է համարել: Այս մասին նա գրել է Livejournal-ի իր էջում:
«Դա արտասովոր հուզիչ է՝ հասկանալ, որ ամբողջ աշխարհում այդքան շատ մարդ խորապես անհանգստանում է՝ ո՞ղջ եմ ես, թե՞ մեռած, բայց ես ամեն դեպքում կկրկնեմ Մարկ Տվենին և կպնդեմ, որ իմ մահվան մասին լուրերը մեծապես չափազանցված են: Մահացել է Beatles-ից հայտնի Ջորջ Մարտինը, ոչ թե ես»,- հստակեցրել է նա:








































