Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 80 մլն եվրո վճարել ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք՝ Պոգբան հանդես է եկել անգլիական ակումբում 2011-2012 թվականներին և լքել է այն ազատ գործակալի կարգավիճակով:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպումների՝ դառնալով 5 գոլի հեղինակ:










































