Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է «ազնվականներ»-ի պաշտոնական կայքը:
«Բոլորն էլ գիտեն, որ Չեմպիոնների լիգան «Չելսի»-ի համար միակ լուսավոր կետն է: Հասկանում ենք, որ դժվար է լինելու:
ՊՍԺ-ի դեմ խաղերում չես կարող ասել, թե ինչ կլինի: Մենք չենք մոռացել, թե ինչպես ֆրանսիական ակումբը հաղթեց մեզ անցյալ մրցաշրջանում:
Ցանկանում ենք հավաքվել և ապացուցել երկրպագուներին, որ «Չելսի»-ն դեռ կարող է փրկել մրցաշրջանը»,- հայտարարել է սերբ կիսապաշտպանը:








































