Ամերիկացիներն օրական առնվազն 3 000 (ավելի քան 4 000 դոլար) են վճարում՝ «Դաունթաունի աբբայություն» սերիալի սպասավորների պես ապրելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ամերիկացի հարուստ զբոսաշրջիկները գնում են Շոտլանդիայի Դանդաս ամրոց, ընդ որում՝ շատերը պատրաստ են ստանձնել ծառաների «անշնորհակալ գործը» հանուն սիրելի կերպարների, գրում է պարբերականը: Հյուրերին առաջարկում են խմորեղեն պատրաստել, արծաթ փայլեցնել և այլ գործեր անել, ծառայապետի պատրաստություն անցնել:
Հաճախորդները կարող են նաև «լորդերի պես» ապրել:
Ծառայությունը մեկնարկել է 2015 թ.: Նշվում է, որ բոլոր հաճախորդներն ԱՄՆ-ի քաղաքացի են:








































