Tuesday, 07 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին

Տիգրան Սարգսյանը համաձայն չէ, որ Գագիկ Խաչատրյանը խոչընդոտում է ՀՀ տնտեսության զարգացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում կառավարության ծրագրի ընդունումից հետո պատասխանեց լրագրողների մի շարք հարցերին: Անդրադառնալով Արմավիրի մարզի կարկտահարված գյուղերին՝ ասաց, որ որոշ օգնություն կցուցաբերվի տուժած գյուղացիներին: Ամբողջությամբ վնասված ցանքատարածությունների դեպքում կառավարությունը հատուցելու է հողի հարկը, ջրի վարձը, կհատկացվի սերմացու, կսուբսիդավորվեն վարկերի տոկոսադրույքները և այլն: Լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի և բիզնեսների հետ կապված: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը Տ. Մարգարյանի գույքի օրինականությունը քննելու դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն, իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» կազմակերպությունն էլ Գ. Խաչատրյանի ահռելի բիզնես գործունեության հետ կապված հայտ էր ներկայացրել բարձրաստիճան պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողով: Տ. Սարգսյանի խոսքերով «ֆունդամենտալ փոփոխություն է, երբ իշխանությունները սկսել են հրապարակել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները», և այդ հարցում տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն, քանի որ լրագրողները հնարավորություն ունեն քննարկել վարչապետի և այլ պաշտոնյաների եկամուտներն ու ծախսերը: Եվ որ նման մեխանիզմների ներդրման արդյունքում աստիճանաբար կտրվեն այդ հարցերի պատասխանները: Ճեպազրույցից հետո Տ. Սարգսյանն առանձին պատասխանեց նաև «Առաջին լրատվական»-ի, «Հայկական ժամանակ» օրաթերթի և «Ա1+»-ի մի քանի այլ հարցերին:

Պարոն վարչապետ, կառավարությունում աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը պետք է ուսումնասիրեր վարկերի համար բանկերի սահմանած բարձր տոկոսադրույքները հնարավորիս իջեցնելու հարցը և այդ ուղղությամբ առաջարկություններ ներկայացներ: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

– Աշխատանքային խումբը ներկայացնում է մեծ միջոցառումների ծրագիր, կարող ենք ձեզ ներկայացնել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել դրա համար:

Ակնկալիք կա՞, որ արդյունքում կիջնեն վարկերի տոկոսադրույքները:

 – Պետք է այդ միջոցառումների ծրագիրը հաստատենք, որը ենթադրում է, որ ամեն մի քայլը իր դրական ազդեցությունը կթողնի: Արդեն սկսվել է, մենք կներկայացնենք ձեզ միջոցառումները:

– Ինչպե՞ս է, որ մեր երկրում աղքատությունն անընդհատ ավելանում է, բայց իշխող Հանրապետական կուսակցությունը ընտրություններին միշտ հաղթում է:

– Մեր երկրում առկա է ոչ միայն աղքատության խնդիրը: Մենք ունենք գործազրկության խնդիր, և մեր քաղաքացիները առաջին տեղում են տեսնում հենց այդ խնդիրը, արտագաղթի ու աղքատության խնդիրը: Ի՞նչ է պետք անել, որ այդ աղքատությունը հաղթահարվի: Ես կարծում եմ` արմատական մոտեցումները, որ մենք առաջարկում ենք, մեր ժողովրդի սրտով է, որովհետև մենք ասում ենք, որ պետք է ոչ թե պայքարել աղքատության հետևանքների դեմ, այլ պետք է բացահայտել այն պատճառները, որոնք ծնում են այդ աղքատությունը: Առաջին պատճառը աշխատանքի բացակայությունն է: ՀՀ յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացի պետք է աշխատելու հնարավորություն ունենա: Եվ մենք որակական փոփոխություն ենք կատարել կառավարության ծրագրերում, որ այսուհետև սոցիալապես անապահով ընտանիքներին պետք է օգնենք այդ հարցում: Եթե այդ ընտանիքներում կան աշխատունակ մարդիկ, մենք անպայման նրանց պետք է աշխատանքով ապահովենք: Եթե աշխատունակ մարդը կարիք ունի վերապատրաստվելու, պետք է պետության հաշվին վերապատրաստվի: Մենք տեսնում ենք, որ աղքատություն ծնող պատճառներից երկրորդը կրթությունն է: Եթե հայկական ընտանիքը չի կարողանում իր զավակներին տալ պատշաճ կրթություն, դա ապագայում աղքատություն է ծնում: Եվ մենք փոփոխություն ենք որդեգրել մեր գաղափարախոսության մեջ, որ այսուհետև աղքատությունը չլինի պատճառ, որ մեր երիտասարդները չկարողանան ստանալ կրթություն: Այսինքն` սոցիալական անապահով ընտանիքներին մենք ֆինանսական օգնություն ենք տալու, որ նրանց երեխաները ստանան միջնակարգ և բարձրագույն կրթություն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընտրողներն ընդունում են այս գաղափարախոսությունը: Ավելին՝ նախընտրական ծրագրի ժամանակ մենք այցելել ենք բոլոր մարզեր և մեր այս ծրագրային դրույթները քննարկել ենք ժողովրդի հետ: Եվ ժողովրդի մեծ մասը համամիտ է մեզ հետ, դրա համար էլ ընտրել է մեզ: Բայց մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, դրա համար էլ մարդիկ գնում են: Մարդիկ չեն կարողանում լուծել իրենց խնդիրները և տեսնում են, որ այլ երկրներում կարող են ունենալ աշխատանք, ավելի բարձր աշխատավարձ ստանալ և ավելի լավ կենցաղային պայմաններում ապրել: Իսկ դրա դեմ պայքարելու լավագույն ձևը աշխատատեղերի ստեղծումն է և տնտեսության աճը: Եվ մենք այս ճանապարհով պետք է հետևողականորեն առաջ գնանք:

– Նույն բանը դուք 5 տարի առաջ էիք ասում:

– Այդ բաները ասվել են անցած 20 տարիների ընթացքում: Դուք հիշո՞ւմ եք որևէ կառավարություն, որն այդպիսի բան չի ասել: Բոլոր կառավարությունների նպատակը նույնն է, բոլոր կառավարությունները 20 տարիների ընթացքում իրենց առաջ դրել են այդ թիրախներ՝ ապահովել կենսամակարդակի բարձրացում, կենսամակարդակի աճ, և դա շատ տրամաբանական է:

Ձեր ծրագրում կա կոռուպցիայի դեմ պայքար՝ շեշտը դնելով դրանք ծնող պատճառների վրա: 5-6 ամիս առաջ Դուք հայտարարեցիք, թե վիրահատական միջամտություններ են լինելու, բայց դրանք չեղան:

– Եղան, սոցիալական ոլորտում մենք բացահայտեցինք: Դա առաջին քայլն էր:

– Ձեր կարծիքով` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ահռելի բիզնես գործունեությունը վատ ազդեցություն ունի՞ ՀՀ տնտեսության վրա: Չէ՞ որ նա իր լծակներով կարող է խոչընդոտել նույն բիզնես ունեցող այլ գործարարների գործունեությունը:

– Նախ` ես համաձայն չեմ ձեր հարցադրման հետ, դուք միանգամից մեղադրանք եք ներկայացնում: Դուք միանգամից վերցնում եք մի սենսացիոն նորություն ու սկսում եք դա տարածել, պիտակավորել և մարդկանց դնում եք անհարմար վիճակի մեջ: Ես` որպես վարչապետ, պարտավոր եմ ստեղծել օրենսդրական միջավայր, ենթակառուցվածքներ, որպեսզի ձեզ հետաքրքրող հարցերը ստանան ճիշտ պատասխաններ: Որ մենք մարդկանց չվիրավորենք և անիմաստ տեղը նրանց հեղինակության հետ չխաղանք: Սա ցավոտ ճանապարհ է, և խնդրում եմ ձեզ, որ այդ ճանապարհը դուք մեզ հետ անցնեք: Եվ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ իշխանության մեջ գտնվողները բոլորը հանցագործ են: Դա վտանգավոր է, մեր իշխանության մեջ կան ազնիվ ու պարկեշտ մարդիկ: Դուք չեք խնայում ոչ մեկին, դուք մարդկանց հնարավորություն չեք տալիս ներկայացնել իրենց տեսակետները:

– Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես է, որ այդ փողը ես չունեմ, ունի Գ. Խաչատրյանը:

– Այդ հարցը քեզ է պետք տալ: Բայց միայն եկամուտները չեն, չէ՞, մարդուն երջանիկ դարձնում, այլև՝ իր արժեքներին համապատասխան ապրելը: Ինչո՞ւ եք ձեզ համեմատում մեկ այլ մարդու հետ, ով այս կյանքից այլ նպատակներ ունի:

– Ձեր կարծիքով` նրա ունեցվածքը…

– Ես համաձայն չեմ Ձեր հարցադրման հետ, և դրա համար ստեղծել ենք Էթիկայի հանձնաժողով, հայտարարագրերի ինստիտուտ և համապատասխան մարմիններ, որոնք դրանով պետք է զբաղվեն: Հիմա դուք այս հարցը քաղաքականացրել եք, ես ասում եմ` մի արեք, որովհետև դրանով դուք կտապալեք այս ռեֆորմը: Ավելի լավ է, հետևեք, որ օրենքի պահանջը ճշգրիտ ներկայացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում