Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ դատական գործընթացի մեղադրող կողմը`Իլդա Բոկասինին, ստացել է փամփուշտներով նամակ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Միլանի դատախազ Էդմոնդո Բրուտի Լիբերատին:
«Վերջին շաբաթներին Բոկասինիին ուղղված սպառնալիքներով անանուն նամակների թիվը շատացել է»,- ասել է դատախազը և հավելել, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա մեղադրական խոսքով ելույթ է ունեցել «Ռուբիի գործով» դատական գործընթացին, որի շրջանակներում նախկին վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ:
Այս հանցագործության համար Բոկասինին Բեռլուսկոնիի համար պահանջել է վեց տարվա ազատազրկում: Դատարանը որոշում կկայացնի հունիսի 24-ին: