Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Որքան կարժենա Հայաստանի համար Սարգսյանի մոսկովյան այցը

Սերժ Սարգսյանը մարտի 10-ի մեկնելու է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր: Այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանի հարցազրույցը նախորդել է Սերժ Սարգսյանի այցին: Իսկ դրան նախորդել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան, ընդ որում՝ Ադրբեջան և Հայաստան: Եվ եթե նկատի առնենք նաև այն, որ նախորդ շաբաթ էլ տեղի էր ունեցել Պուտին-Ալիև ամբողջ երկու հեռախոսազրույց, մեկ-երկու օր ինտերվալով, ապա ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը ըստ էության տեղավորվելու է հենց այս տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների օրակարգում, և միայն այդ համատեքստում է շոշափվելու հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը:

Միևնույն ժամանակ շատ հետաքրքրական է և այն, որ Սարգսյանը Մոսկվա է մեկնում ներիշխանական բավական լուրջ վերադասավորումներ իրականացնելուց հետո: Դժվար է ասել՝ այդ վերադասավորումներն ավարտված են, թե շարունակվելու են նաև առաջիկայում: Իսկ գուցե ավարտված է դրանց առաջին փուլը, և Սերժ Սարգսյանը Մոսկվայում կա՛մ կներկայացնի դրանց էությունը Պուտինին, կամ էլ կստանա, այսպես ասած, կատարողականի գնահատական: Բոլոր դեպքերում, կարծեք թե բավականին նկատելի է, որ մոսկովյան այցի ընթացքում Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին պետք է հավաստիացնի, որ և՛ արտաքին հարթության վրա, և՛ ներքին հարթությունում իր քայլերը կասկածի տակ չեն դնում Ռուսաստանի շահերը:

Ներքին առումով խոսքը, իհարկե, ներիշխանական վերադասավորումների մասին է, իսկ արտաքին հարթությունում խոսքը Եվրամիության հետ նոր բանակցությունների մասին է: Իհարկե, մյուս առանցքային խնդիրը տնտեսական իրավիճակն է, որը Հայաստանի դեպքում գործնականում մոտ է աղետալիին, և Սերժ Սարգսյանը Մոսկվայում ըստ ամենայնի կա՛մ խնդրելու է Ռուսաստանից որոշակի տնտեսական օժանդակություն, այդ թվում՝ գուցե փորձելով լուծել գազի գնի նվազեցման խնդիրը, որը Երևանը հայ-ռուսական օրակարգ բերեց Հովիկ Աբրահամյանի նամակով՝ ուղղված Մեդվեդևին, կա՛մ Մոսկվայից թույլտվություն է խնդրելու այլ երկրների հետ տնտեսական կապերը խորացնող որևէ նախագծի կամ նախագծերի վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է արտաքին գործընկերների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ խորհրդակցությունների շարք նախաձեռնելու մասին և արդեն իսկ անցկացրել երեք խորհրդակցություն՝ Իրան, Ավստրիա և Ֆրանսիա ուղղությունների վերաբերյալ:

Այս ամենով հանդերձ՝ հայ-ռուսական հարաբերություններում որևէ նմանօրինակ ընդգրկուն հարցերի մասով առանցքային հարցը ոչ այնքան այն է, թե ինչ ձեռք կբերի Հայաստանը, որքան այն, թե ինչ գնով ձեռք կբերվի որևէ շահեկան համաձայնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում