Բաղդադը Սիրիայի իշխանություններին չի աջակցում, սակայն դեմ չէ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հակաահաբեկչական կոալիցիային: Այս մասին Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը հայտարարել է RIA Novosti-ի հետ հարցազրույցում։
ԴԱԻՇ-ի վտանգն առաջնահերթ է հատկապես Սիրիայի և Իրաքի համար: Մենք որևէ կերպ դեմ չենք Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կոալիցիային: Դա չի նշանակում, որ մենք սատարում ենք Սիրիայի գործող ռեժիմին, այլ ընդամենը հակազդում ենք ահաբեկչությանը»,- հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ Իրաքը կոալիցիային չի միացել, սակայն կողմերի հետ կապի մեջ է Բաղդադում գտնվող տեղեկատվական կենտրոնի միջոցով:








































