Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի հարվածները ԴԱԻՇ-ի ենթակառուցվածքների ուղղությամբ դրականորեն են ազդում Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այս մասին RIA Novosti-ին ասել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը:
«Ցանկացած (հարված), յուրաքանչյուր կետում, նույնիսկ Մարոկկոյում, Աֆրիկայում, եթե դա հասցվում է ԴԱԻՇ-ի ուղղությամբ, մենք դրանից օգուտ ենք ստանում: Որովհետև ԴԱԻՇ-ի վտանգը ոչ միայն նրա այն ուժերում է, որոնք գտնվում են Իրաքում և Սիրիայում, այլև աշխարհի մյուս երկրներում: Մենք դա տեսանք Ֆրանսիայի օրինակով, ինչպես նաև այն բանի, ինչ տեղի ունեցավ այլ վայրերում»,- ասել է Իրաքի ղեկավարը:








































