Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հարցաքննության նպատակով ներկայացել է Փարիզի դատարան: Նրան կասկածում են Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ լիազորությունները չարաշահելու մեջ՝ գործարար Բեռնար Տապիի և Credit Lyonnais բանկի հակամարտության գործով: Այս մասին հայտնում է BBC-ն:
2008 թվականին, զբաղեցնելով Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, Լագարդը «Տապիի գործը» ուղարկել է արբիտրաժային հանձնաժողովի դիտարկմանը, ինչի արդյունքում Տապիին որպես փոխհատուցում տրամադրվել է ավելի քան 350 միլիոն դոլար:
Քաղաքական գործիչը հերքում է մեղքը:
Նշենք, որ մարտին ԱՄՀ ղեկավարությունը հանդես է եկել հաջակցություն Լագարդի: